20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը չի բացառում, որ արտերկրից ժամանած անձանց մեկուսացնելու փոխարեն նրանց կստուգեն ռապիդ թեստով և կուղարկեն ինքնամեկուսացման: Ավինյանը կառավարության այս մտադրության մասին ասաց Ազգային ժողովի հատուկ նիստում:
«Ըստ հնարավորությունների իրականացնում ենք թռիչքներ: Բոլոր ժամանածներին մեկուսացնում ենք: Շատ դեպքեր ունենում ենք հենց արտասահմանից եկածների շրջանում: Եվ մեկուսացման ինստիտուտը դեռևս արդյունավետ է, չնայած մենք այլ գործիքներ ևս փորձում ենք զարգացնել, որպեսզի մի փոքր ավելի էֆեկտիվ անցնենք ինքնամեկուցաման ռեժիմին և տնային պայմաններում պահենք այդ անձանց: Եվ միգուցե ռապիդ թեստերով փորձենք որոշակի ռիսկերի նվազեցում անել: Այս փուլում առողջապահության նախարարությունը փորձարկումներ է իրականացնում, և ռապիդ թեստերը փորձարկվում են փաստացի վարակակիրների վրա, որպեսզի այդ ճշգրտությունն ինքներս հասկանանք, հասկանանք, թե որքանով ենք կարողանում այդ ռիսկը նվազեցնել: Եվ տրամաբանությունը լինելու է այն, որ մի մասին երևի թե ռապիդ թեստեր անելով տեղափոխելու ենք ինքնամեկուսացման ռեժիմի՝ կիրառելով բոլոր այն վերահսկողական գործիքները, որոնք թույլ են տալիս էֆեկտիվորեն վերահսկել ինքնամեկուսացման ռեժիմը»,-ասաց Ավինյանը:
Ներկայում արտերկրից ժամանածներին պետությունը մեկուսացնում է հյուրանոցներում: Սակայն Ավինյանը չբացառեց, որ պետությունը կանցնի վերը նշված տարբերակին:
Հայաստանում ապրիլի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1039 է, արձանագրվել է մահվան 14 դեպք: Կորոնավիրուսից ապաքինվել է 211 քաղաքացի։