կարևոր
1485 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-13 17:36

Տեղեկատվական թերթիկ՝ արտակարգ իրավիճակում աշխատանքային իրավունքների վերաբերյալ

Տեղեկատվական թերթիկ՝ արտակարգ իրավիճակում աշխատանքային իրավունքների վերաբերյալ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է արտակարգ իրավիճակում աշխատանքային իրավունքների առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ: 

«ՀՀ կառավարության կողմից 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ իրավիճակից հետո աշխատողների կողմից բազմաթիվ հարցեր են ծագում` կապված իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության, այդ թվում և աշխատանքի վարձատրության հետ, որով էլ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել պարզաբանել և մեկնաբանել նշված հարցերի հետ կապված որոշ իրավակարգավորումներ:

Պարապուրդը կարող է առաջանալ աշխատողի մեղքով և ոչ աշխատողի մեղքով: Աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի դիմաց աշխատողը չի վարձատրվում: Ոչ աշխատողի մեղքով պարապուրդը, այսինքն` աշխատավայրում ստեղծված այն իրավիճակը, որի ժամանակ գործատուն, արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ապա տվյալ դեպքում աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը: Այսինքն, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ եթե առկա չէ պարապուրդի մեջ աշխատողի մեղքը և առկա չէ անհաղթահարելի ուժ, ապա գործատուն պարտավոր է վճարել աշխատողին վերը նշված կարգով․․․»

Ամբողջությամբ՝ այստեղ։