կարևոր
1267 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-13 16:52

Արցախում Վլադիկ Խաչատրյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Արցախում Վլադիկ Խաչատրյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղակատվության համաձայն՝ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ծառայության ղեկավար կազմը, շրջանային բաժինների և այլ ստորաբաժանումների ղեկավարներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Խորհրդակցության ընթացքում ծառայության տնօրենը անդրադարձել է հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ իրավիճակում ծառայության ստորաբաժանումների աշխատանքներին:

Կարևորելով նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում իրականացվող միջոցառումների պատշաճ կատարումը՝ Վլադիկ Խաչատրյանը հրահանգել է
✅ շրջաններում ստեղծված արագ արձագանքման խմբերի պատասխանատուներին՝ պատրաստ լինել, օպերատիվ արաձագանքել և ծավալել համապատասխան միջոցառումներ,

✅ անձնակազմերի պատասխանատուներին՝ ծառայության կազմակերպումը իրականացնել համաձայն տարվող կանխարգելիչ միջոցառումների՝ նվազագույնի հասցնելով միջանձնային շփումները:

ԱՀ հսկիչ-անցագրային կետերում և հանրապետության բնակավայրերում ախտահանման աշխատանքները մեծ ծավալով իրականացնելու նպատակով ԱԻՊԾ-ն կստանա ախտահանիչ նյութերի մեծ խմբաքանակ, իսկ շուրջօրյա հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները համապատասխան լրացուցիչ հանդերձանք»: