12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ղազախստանում 200-ից ավելի բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով: Դա կազմում է ընդհանուր վարակվածների թվի 20,5 տոկոսը: Այս մասին հայտնել է Ղազախստանի առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների անվտանգության որակի վերահսկման հանձնաժողովի նախագահ Լյուդմիլա Բյուրաբեկովան, հաղորդում է РИА Новости-ին։
«Բժիշկների շրջանում գրանցվել է վարակվածության 211 դեպք: Այն կազմում է ընդհանուր թվի 20.5 տոկոսը»,-նշել է Բյուրաբեկովան:
Բժշկական հաստատությունների աշխատակազմում վարակի դեպքեր գրանցվել են երկրի 13 շրջաններում, սակայն բարձր ցուցանիշ կա Նուր Սուլթանում, Ալմաթիում: Նշվում է, որ բժշկական անձնակազմը բավարար չափով ապահովված չէ անհատական պաշտպանիչ միջոցներով:
Ղազախստանում գրանցվել է վարակվածության 979 դեպք, որից 12-ը եղել է մահվան ելքով: Մարտի 16-ից երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմ: