կարևոր
1558 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-13 16:37

Զորակոչը ընթանալու է ըստ ժամանակացույցի․ Սահակ Օհանյան

Զորակոչը ընթանալու է ըստ ժամանակացույցի․ Սահակ Օհանյան

Զորակոչը ընթանալու է ըստ ժամանակացույցի։ Անհրաժեշտության դեպքում՝ օրենքով սահմանված կարգով կարող է երկարաձգվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։

«Դեռ վաղ է այդ մասին խոսել։ Ասեմ, որ զինկոմիսարիատները պատրաստ են զորակոչին։ Նրանց հատկացվել են անհատական պաշտպանության միջոցներ, մինչ զորակոչը բոլոր զինկոմիսարիատներում կատարվելու են ախտահանման աշխատանքներ։ Զորակոչի ընթացքում՝ յուրաքանչյուր օրվա ավարտին այդ աշխատանքները կրկնվելու են»,- նշել է նա։