կարևոր
1628 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-13 16:24

30-ամյա տղամարդը գերեզմանատնից գողություն է կատարել

30-ամյա տղամարդը գերեզմանատնից գողություն է կատարել

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 12-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ավշար գյուղից բերման են ենթարկել 30-ամյա տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ մարտ ամսին Ոսկետափ գյուղի գերեզմանատնից գողացել է դյուրալյումինե նախշազարդեր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա մարտ ամսին Ոսկետափ գյուղի գերեզմանատնից կատարել է նաև այլ գողություններ:

Տուժողներից ընդունվել են հաղորդումներ: Նրանք հայտնել են, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, քանի որ գողության մասին տեղյակ չեն եղել:
Նախապատրաստվում են նյութեր: