Ներկա պահին ԶՈՒ-ում կորոնավիրուսով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր զինծառայող չկա, արհեստական շնչառական սարքին միացված զինծառայողներ չկան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։
«Մեկուսացված և ինքնամեկուսացված քինծառայողների քանակ գտնում եմ, որ նպատակահարմար չի բարձրաձայնել՝ գաղտնիությունից ելնելով։ Բուժվողների թիվը ևս չեմ հրապարակի, բայց պետք է նշեմ, որ ունենք կորոնավիրուսը հաղթահարած զինծառայողներ։ Այսօր առավոտվա դրությամբ ունենք 6 զինծառայողներ, ովքեր դուրս են գրվել և վերադարձել են ծառայության»,-նշել է նա։