28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Իրանում ապրիլի 13-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1.617-ով՝ դառնալով 73 հազար 303:
Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:
Նշվում է, որ մահացածների թիվն ավելացել է 111-ով՝ ընդհանուր կազմելով 4 հազար 585: Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 877 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 89-ով: Երկրում ընդհանուրն ապաքինվել է 45 հազար 983 մարդ:
Մինչ այժմ թեստավորվել է 275 հազար 427 անձ:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջin գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։