կարևոր
1342 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-13 15:46

Բացահայտվել է Լոռու մարզում 49-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

Բացահայտվել է Լոռու մարզում 49-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

2020 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 08.35-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի աջ կեսի թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 49-ամյա բնակիչը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզել է, որ 2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի տնակներից մեկի մոտ, Վանաձոր քաղաքի 49-ամյա բնակչի կողմից միասին օղի խմելու առաջարկը մերժելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 55-ամյա տղամարդը դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել 49-ամյա ծանոթին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Քննության ընթացքում  55-ամյա տղամարդը տվել է ինքնախոստովանական ցուցմունք և ներկայացրել  հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 55-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի  (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված արարքն առերևույթ կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: