կարևոր
1870 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-13 15:13

Շուրջ 222 հազար բաժանորդի կտրվի մինչեւ 7500 դրամ գազի եւ էլեկտրաէներգիայի վճարների համար

Շուրջ 222 հազար բաժանորդի կտրվի մինչեւ 7500 դրամ գազի եւ էլեկտրաէներգիայի վճարների համար

ՀՀ կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակներում շուրջ 222 հազար բաժանորդ կստանա մինչեւ 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի եւ էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ միջոցառման շահառու է մինչեւ 600 հազար քաղաքացի:

Կառավարությունն արտահերթ նիստում հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառումը։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:
Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ 1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, 2) էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: