կարևոր
2453 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-13 15:12

Իրականում 200 000 բաժանորդ-ընտանիք կամ 600 000 մարդ չի օգտվելու կառավարության աջակցության ծրագրից․ Սուրեն Պարսյան

 Իրականում 200 000 բաժանորդ-ընտանիք կամ 600 000 մարդ չի օգտվելու կառավարության աջակցության ծրագրից․ Սուրեն Պարսյան

200 000 բաժանորդ-ընտանիք կամ 600 000 մարդ չի օգտվելու կառավարության աջակցության ծրագրից, քանի որ շարունակական արտագաղթով, սեզոնային գործոնով եւ տարբեր պատճառներով բազմաթիվ բաժանորդներ այս տարվա փետրվար ամսին բնական գազ եւ էլեկտրաէներգիա ընդհանրապես չեն սպառել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Հերթական ճոխացված թիվը․

Մի կողմ թողնելով այն, որ փետրվար ամսվա դեպքում մինչև 10000 ՀՀ դրամ բնական գազի և մինչև 5000 ՀՀ դրամ էլեկտաէներգիայի սպառման չափերը շատ ցածր են ընտրված։ Իրականում 200 000 բաժանորդ-ընտանիք կամ 600 000 մարդ չի օգտվելու կառավարության աջակցության ծրագրից, քանի որ շարունակական արտագաղթով, սեզոնային գործոնով և տարբեր պատճառներով բազմաթիվ բաժանորդներ այս տարվա փետրվար ամսին բնական գազ և էլեկտրաէներգիա ընդհանրապես չեն սպառել, հետևաբար, զրոյական հաշիվների դեպքում զրոյական աջակցություն են ստանալու կառավարությունից։ Բայց արի ու տես, նրանք դարձան կառավարության աջակցության ծրագրի շահառու»,- գրել է Պարսյանը։