կարևոր
1540 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-13 15:01

Հայտնաբերվել է կոռոզիայի ենթարկված ՀՄՄ-2-ի 25 մմ 1 հրթիռ

Հայտնաբերվել է կոռոզիայի ենթարկված ՀՄՄ-2-ի 25 մմ 1 հրթիռ

Ճգնաժամային կառավարման ազգային ապրիլի 13-ին, ժամը 11:05-ին կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին հարակից ջրանցքում ական է նկատվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է կոռոզիայի ենթարկված ՀՄՄ-2-ի 25 մմ 1 հրթիռ, 1 մարտագլխիկ, 1 հատ 12,7 մմ փամփուշտ և 1 փող:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ սակրավորների կանչի վայր հասնելը: