կարևոր
2191 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-13 14:54

Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստ. օրակարգում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցն է. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստ: Ապրիլի 13-ի հատուկ նիստի օրակարգում Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցն է:

Կառավարությունը ապրիլի 13-ի նիստում որոշեց երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Հայաստանում ապրիլի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1039 է, արձանագրվել է մահվան 14 դեպք: Կորոնավիրուսից ապաքինվել է 211 քաղաքացի։