կարևոր
1092 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-13 14:29

Մասամբ այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը

Մասամբ այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը

Ապրիլի 13-ին, ժամը 12:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ծովինար գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes E 320» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:14-ին, մարվել՝ 12:22-ին: Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը՝ մասամբ: