կարևոր
1861 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-13 13:37

Արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված արգելքները վերացվեցին

Արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված արգելքները վերացվեցին

Հայաստանի կառավարությունն Արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու որոշման մեջ կատարեց փոփոխություններ, որոնցով ուժը կորցրած ճանաչվեց նախորդ որոշման 7-րդ գլուխը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հիշեցրեց, որ 7-րդ գլուխը վերաբերվում էր Զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Նոր որոշմամբ ընդհանրապես վերացվում են ԶԼՄ-ների վրա նախկինում դրված սահմանափակումները՝ պայմանով, որ մոնիտորինգ կիրականացվի՝ հասկանալու համար, թե ինչքանով է այս ընթացքում ԶԼՄ-ն և հանրությունը կարողացել ադապտացվել լրատվական պատեհ քաղաքականությանը: Եթե հանկարծ կտեսնենք դրսևորումներ, որ ռիսկեր են առաջանում, Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կիրականացնենք և վերջին գործող ռեժիմը կվերականգնենք»: