կարևոր
2852 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-13 12:37

Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգվեց․ ուժը կորցրած ճանաչվեցին ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված արգելքները

 Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգվեց․ ուժը կորցրած ճանաչվեցին ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված արգելքները

Կառավարությունը որոշեց երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Ի դեպ կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց նախորդ որոշման 7-րդ գլուխը, որը վերաբերում էր Զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներին: