կարևոր
2185 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-13 12:34

Խնդրում եմ մնալ Ազգային ժողովում․ մենք այսօր ամբողջ օրն աշխատելու ենք․ Արարատ Միրզոյան

Խնդրում եմ մնալ Ազգային ժողովում․ մենք այսօր ամբողջ օրն աշխատելու ենք․ Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր պատգամավորներին ծանուցեց խորհրդարանի հետագա աշխատանքների մասին։ Նա պատգամավորներին հորդորեց մնալ ԱԺ-ում շեշտելով, որ այսօր ամբողջ օրն աշխատելու են։ 

«Քանի որ այսօր քննարկված երկու նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվեցին, 3 ժամ ունեք՝ առաջարկներ ներկայացնելու համար: 3 ժամը լրանալուն պես գլխադասային Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կարող է և պետք է նիստ գումարի: Դրա համար հանձնաժողովն ունի ևս երեք ժամ: Ինչ-որ բան ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ հանձնաժողովը չի սպասի այդ երեք ժամվա լրանալուն և անմիջապես կգումարի իր նիստը: Քանի որ նախագծերն էլ շատ մեծ չեն, բայց ես մեր երկրորդ նիստի համար շատ մոտավոր ժամ եմ ուզում ասել՝ 15:30 կամ 16:00: Խնդրում եմ մնալ Ազգային ժողովում:

Դուք բոլորդ նաև տեղյակ եք, որ կառավարությունն այսօր պետք է նիստ գումարի և քննարկի արտակարգ դրությունը երկարացնելու վերաբեյալ որոշումը: Կարող ենք ենթադրել, որ որոշումը կընդունվի: Դրանից հետո խորհրդարանն անհրաժեշտաբար պետք է անդրադառնա հարցին և հնարավորություն ունենա այն չեղարկելու կամ միջոցառումնրից մեկը չեղարկելու, ամեն դեպքում՝ հարցը քննարկելու: Կրկին մոտավոր ժամերի, ենթադրությունների մասին ենք խոսում, կարող ենք ենթադրել, որ կառավարության նիստը երկար չի տևի: Որոշ տեխնիկական ընթացակարգեր կան, որ որոշումն ուղարկվի ԱԺ, և ուղարկելուց հետո, այստեղ գրանցելուց հետո պետք է անհապաղ ԱԺ նիստ գումարվի:

Մենք գուցե 13:00-ին, 13:30-ին ունենանք հատուկ նիստ: Մենք այսօր ամբողջ օրն աշխատելու ենք, և խնդրում եմ չլքել ԱԺ շենքը»,- իր հորդորն այսպես մեկնաբանեց Արարատ Միրզոյանը: