01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 2 հազար 558-ով՝ դառնալով 18 հազար 328: ТАСС գործակալությունը տեղեկացնում է, որ դեպքերն արձանագրվել են երկրի 82 շրջանում:
«Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը 18 հազար 328 է: Վարակի դեպքեր գրանցվել են 82 շրջանում: Վերջին մեկ օրում առողջացել և դուրս է գրվել 179 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 1470: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 մարդ: Վարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում մահացել է 148 մարդ»,- ասված է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջն գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։