30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Շաբաթ և կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել։ Այն նպատակադրումը, որ մենք ունեինք մեր հնարավորությունը մեծացնելու, իրագործվում է։ Շաբաթ օրը 680 թեստ է արվել, իսկ կիրակի օրը՝ 467 թեստ։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կառավարության նիստի ժամանակ։
«Բոլոր բուժհաստատություններին իջեցվել են հանձնարարականները՝ ինչպես նմուշառել, ուր ուղարկել, լոգիստիկ նոր համակարգ է ստեղծվել, էլեկտրոնային նոր համակարգն է ներդրվում, և օր օրի, ցուցումների հետ մեկտեղ, թեստերի թիվը կավելանա։ Փաստացի այս պահի դրությամբ 6 լաբորատորիայում են իրականացվում հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա մեկ շաբաթվա ընթացքում»,- նշել է նա։