23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին շնորհակալություն է հայտնել բոլոր բժիշկներին, ովքեր շարունակում են աշխատել կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում:
Այս մասին ֆուտբոլիստը գրել է «Ինստագրամի» իր էջում: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին այն աշխատանքի համար, որ կատարում են: Նրանք հերոսներ են, ովքեր օր ու գիշեր ընտանիքից հեռու են, որ մենք մեզ ապահով զգանք կորոնավիրուսի պանդեմիայից»,-գրել է ֆուտբոլիստը:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհում չեղարկվել կամ հետաձգվել են տասնյակ մարզականն մջոցառումներ: Այս տարի չեն կայանա քառամյակի ամենասպասված երկու կարևոր իրադարձություն` Տոկիոյի Օլիմպիական խաղերը և Եվրոպայի ֆուտբոլի հոբելյանական առաջնությունը: Դադարեցվել են երկրների մի շարք ներքին առաջնություններ: