կարևոր
1406 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-13 11:44

ՄՕԿ-ը մի քանի միլիոն դոլարի կորուստ կունենա ՕԽ հետաձգման պատճառով  

ՄՕԿ-ը մի քանի միլիոն դոլարի կորուստ կունենա ՕԽ հետաձգման պատճառով  

Տոկիոյի oլիմպիական խաղերի հետաձգումը Միջազգային օլիմպիական կոմիտեի վրա կնստի մի քանի հարյուր միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: 

«ՕԽ տեղափոխությամբ ֆինանսական կորուստը դեռևս վերջնական հաշվարկի կարիք ունի: Սակայն այն ՄՕԿ-ի վրա կնստի մի քանի միլիոն դոլար»,-ասել է Բախը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: