կարևոր
2165 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-13 11:36

Գրանցվել է 208 դեպք, որից 102-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Գրանցվել է 208 դեպք, որից 102-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Ապրիլի 6-12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 208 դեպք, որից 102-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 38 հրդեհի, 1 փլուզման դեպք, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 65 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 58 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 11 քաղաքացի:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 9 մահ:

Արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք. տուժել է 13 քաղաքացի, մահացել՝ 1 քաղաքացի:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց: