կարևոր
2047 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-13 11:02

Սոմալիի մայրաքաղաքում սահմանվում է պարետային ժամ. ТАСС

Սոմալիի մայրաքաղաքում սահմանվում է պարետային ժամ. ТАСС

Սոմալիի կառավարությունը որոշում է կայացրել մայրաքաղաք Մոգադիշոյում պարետային ժամմտցնելու մասին՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Պարետային ժամը մտցվում է ապրիլի 15-ից: Այն գործելու է երեկոյան 20:00-ից մինչև 05:00»,-նշվում է հայտարարության մեջ:Սահմանափակվելու է մարդկանց տեղաշարժը, կփակվեն խանութները, բացառությամբ մթերայինները: Բաց կլինեն նաև դեղատները ևբժշկական կենտրոնները:

Սոմալիում կորոնավիրուսիով վարակվածության 25 դեպք է գրանցվել, վարակվել է 1 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։