Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 108 դեպք, մահացել է 2 մարդ, ապաքինվել՝ 88 հիվանդ, հաղորդում է Ria.ru-ն՝ հղում անելով ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրությանը:
108 նոր դեպքից 98-ը հաստատվել է Չինաստան մեկնած քաղաքացիների մոտ, իսկ մնացած 10-ն արձանագրվել է երկրի ներսում:
Ընդհանուր առմամբ, Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ներմուծված 1378 դեպք, 867 մարդ բուժում է ստանում, որոնցից 38-ը գտնվում են ծանր վիճակում, առողջացել է 511 մարդ։