կարևոր
2164 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-12 20:45

«Դժվար է բառեր գտնել». Ջոնսոնը հիվանդությունից հետո առաջին տեսաուղերձն է ձայնագրել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը առաջին տեսաուղերձն է ձայնագրել կլինիկայից դուրս գրվելուց հետո, որտեղ նա բուժում էր անցնում COVID-19-ից: Վարչապետը Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին ՝ իր կյանքը փրկելու համար ։

« Մեկ շաբաթ հիվանդանոցում անցկացնելուց հետո ես այսօր դուրս եմ եկել։ Այս ընթացքում Առողջապահության ազգային ծառայությունը փրկեց իմ կյանքը։ Դժվար է բառեր գտնել արտահայտելու համար, թե որքան եմ ես նրանց պարտական», -ասել է Ջոնսոնը ։