կարևոր
1434 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-12 19:19

Շիրակի մարզի 5 բնակիչներ առանց էական բարդությունների հաղթահարել են վիրուսային հիվանդությունը․ մարզպետ

Շիրակի մարզի 5 բնակիչներ առանց էական բարդությունների հաղթահարել են վիրուսային հիվանդությունը և դուրս գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։

«Այս պահին հիվանդանոցում 11 հիվանդ ունենք, որոնցից մի քանիսը շատ շուտով ևս կվերադառնան իրենց տներ»,-գրել է Պետրոսյանը։