Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը կհեռանա մայրաքաղաքային ակումբից: Այս մասին գրում է Championat.com-ը:
Մարզչի հեռանալու պատճառները դեռևս հայտնի չեն:
Իգոր Կոլիվանովը մարզչի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի հունվարի 6-ին: Մարզչական կարիերայի ընթացքում Կոլիվանովն աշխատել է «Ուֆայում» ,Մոսկվայի «Տորպեդոյում», մարզել է Ռուսաստանի Մ17, Մ19 և երիտասարդական հավաքականները։ Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն։