29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը համաշխարհային համերաշխության կոչ է արել կորոնավիրուսային ճգնաժամի դեմ պայքարում՝ Սուրբ Պետրոսի դատարկ բազիլիակայում կարդացած իր զատկական ուղերձում: Այս մասին հաղորդում է BBC-ին։
«Հիմա անտարբերության ժամանակը չէ։ Ամբողջ աշխարհը տառապում է և միավորման կարիք ունի։ Ես մտածում ու աղոթում եմ առաջին հերթին նրանց համար, ովքեր վնասներ են կրել կորոնավիրուսի պատճառով։ Կոչ եմ անում թուլացնել պատժամիջոցներն ու դադարեցնել հակամարտություններն աշխարհի բոլոր կետերում»,-ասել է Ֆրանցիսկոս պապն իր ուղերձում։
Նա նաև նշել է, որ ԵՄ-ն կարող է փլուզվել և կոչ է արել ազատել աշխարհի ամենաաղքատ պետություններին պարտքերից ։