կարևոր
1829 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-12 17:28

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին անց է կացրել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին ներկա էին հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչները:

Նախագահ Սահակյանը ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին եւ տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր` Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման եւ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին: