27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հայտնի են շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի նախաձեռնությամբ առցանց կազմակերպվող սուպերմրցաշարի մասնակիցների ցանկը:
Նորվեգացի շախմատիստի հետ գլխավոր մրցանակի համար պայքար կմղեն Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) և Ալիռեզա Ֆիրուջան (Իրան)։
Մագնուս Կառլսենի կողմից հրավիրված շախմատիստների ցուցակում է եղել նաև Լևոն Արոնյանը, սակայն մեր ուժեղագույն գրոսմայստերը կնոջ՝ Արիանա Կաոլիի մահվան պատճառով, հրաժարվել է մասնակցությունից: Նրան փոխարինել է իրանցի շախմատիստը:
Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 18–ին։ Մրցանակային հիմնադրամը կազմում է 250 հազար դոլար։