06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կորոնավիրուսով մեկուսացված անձանց վայրից և գրառում կատարել․
«Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Երևանում մեկուսացված քաղաքացիները և հերթապահող բժիշկները ևս նշել են Զատիկը:
Արդեն մի շարք տոնական նկարներ եմ տեսել համացանցում, որոնք տեղադրել կամ ուղարկել են մեկուսարաններից:
Բոլոր նկարների մեջ այնքան ջերմություն, այնքան հույս, հավատ ու միասնականություն կա, որ վստահ կարող ես ասել՝ այս ամենը անցնելու է, մեր բոլորիս կյանքը փոխվելու է ու թքած թե որոշները ինչպես կվերաբերվեն ու ինչպես կփորձեն խանգարել:
Քրիստոս հարյավ ի մեռելոց»,-գրել է Ասատրյանը։