ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «
- - արձագանքելով ապրիլի 24-ին դիմատետրում (ֆեյսբուքում) օգտատերերի լուսանկարները հուշային հատուկ շրջանակով օժտելու կոչերին,
- - ամրագրելով 2015թ. ապրիլի 24-ին ընդունված համահայկական հռչակագրի դրույթները,
- - շեշտելով ցեղասպանության հանցակազմում պարունակվող արարքների համար անպատիժ մնալու անթույլատրելիությունն ու այդ հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու հանգամանքը,
- - վերահաստատելով Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու պայքարը ցեղասպանությունների կանխարգելման եւ ցեղասպանության ենթարկված ժողովուրդների ու մասնավորապես հայ ժողովրդի բարոյական, ֆինանսական եւ հողային իրավունքների վերականգնման համար,
- առաջարկում է համաքաղաքացիներին՝ օգտատերերի լուսանկարների վրայ ավելացնել իր քարոզչական հանձնախմբի պատրաստած հետեւյալ՝ «Հիշում եմ և պահանջում» հուշային շրջանակը:
Շրջանակը հասանելի է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ արաբերեն լեզուներով։
Հ.Գր.- Շնորհակալություն ընկ. Ս.Գասապյանին իր օժանդակության համար»,- ասված է գրառման տեքստում։