կարևոր
1032 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-12 14:46

Մեկնարկել է Մոսկվայից դեպի Երևան չարտերային թռիչքի հաշվառումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեկնարկել է Մոսկվայից դեպի Երևան չարտերային թռիչքի հաշվառումը: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

«Քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվում են օդանավակայան:

Այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում է մեր աշխատակիցների խումբը՝ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանի և արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանի համակարգմամբ։

Օդանավակայանում է գտնվում նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը»,-նշված է հայտարարությունում։