Մեկնարկել է Մոսկվայից դեպի Երևան չարտերային թռիչքի հաշվառումը: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
«Քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվում են օդանավակայան:
Այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում է մեր աշխատակիցների խումբը՝ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանի և արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանի համակարգմամբ։
Օդանավակայանում է գտնվում նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը»,-նշված է հայտարարությունում։