27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Ժամը 06:00-ից Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից ջրցան երեք մեքենաներով քլրորաջրով ախտահանվել են մայրաքաղաքի բոլոր ճանապարհները:
Արդեն ժամը 10:00-ին մայրաքաղաքի ողջ վարչական տարածքում այդ գործընթացը ամբողջովին ավարտված էր:
Նման միջոցառումները կրելու են պարբերական բնույթ: