27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը` Սերիա Ա-ն, հաջորդ մրցաշրջանում ևս կարող է անցնել առանց երկրպագուների: Այս մասին գրում է Sports-ը:
Ըստ պարբերականի, նման որոշում կայացրել է Իտալիայի կառավարությունը: Քննարկվում է նաև տարբերակը այժմ դադարեցված մրցաշրջանը ավարտին հասցնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջնությունը կվերսկսվի միայն մեկ դեպքում՝ կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Իտալիայի Սերիա Ա-ն դադարեցվեց մարտի 13-ին: Մինչ այդ խաղարկվել էր միայն 26 տուր: