կարևոր
1996 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-12 13:43

«Ռեալ»-ը մտադիր է վերսկսել մարզումները

«Ռեալ»-ը մտադիր է վերսկսել մարզումները

Մադրիդի «Ռեալ»-ը կարող է վերսկսել մարզումները:

Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Մադրիդյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ թիմը պատրաստ է վերսկսելու մարզումները, սակայն հստակեցվում են ժամկետները: «Ռեալ»-ի բժիշկը կազմել է ֆուտբոլիստների համար անվտանգ մարզումային ծրագիր:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանարվում, որ Իսպանիայի ֆուտբոլի ասոցացիան և Լա լիգայի ղեկավարությունն առաջնությունը շարունակելու երեք տարբերակ են քննարկում: Եթե ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակն առաջիկայում դրական փոփոխություն ունենա, ապա առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի կեսին և եզրափակվել հուլիսին: Երկրորդ տարբերակով մտադրություն կա  առաջնությունը շարունակել ամռանը և ավարտել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Եվ երրորդ տարբերակը համարվում է ամենածայրահեղը` առաջնությունը կարող է վերսկսվել միայն սեպտեմբերին:  Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց  մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: