կարևոր
2599 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-12 13:24

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 529․951 է․ Դոնալդ Թրամփը հայտարարել է մասշտաբային աղետի ռեժիմ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 529․951 է․ Դոնալդ Թրամփը հայտարարել է մասշտաբային աղետի ռեժիմ

 Ապրիլի 12-ի  տվյալներով ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 529․951։ Մահացել է  20․608 մարդ։ Ապաքինվածների թիվը՝ 32․091 է։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մասշտաբային աղետի ռեժիմ` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։ Նա ԱՄՆ առաջին նախագահն է, ով  այդ ռեժիմը հայտարարում է երկրի բոլոր 50 նահանգներում միաժամանակ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջադ Դիրը։ Թրամփը ԱՄՆ բնակիչներին հորդորել է Կիրակի՝ Զատիկը նշել պահպանելով սոցիալական հեռավորություն, առավելագույնը՝ 10 անձի մասնակցությամբ։ 

Իր հերթին՝ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է , որ չեն կարող բացել դպրոցները մինչև ուսումնական տրվա վերջ:

«Դա ցավալի, սակայն ճիշտ որոշում է»,-նշել է պաշտոնյան։  

 Համաշխարհային մեծ ճանաչում ունեցող Disney World ընկերությունն էլ հայտարարել է , որ պատրաստվում է արձակուրդ ուղարկել  43  հազար աշխատակցի։  

Ամբողջ աշխարհում այս պահի դրությամբ՝ հաստատված դեպքերի թիվը՝  1.698.416 է։ մահացել է 108.867 մարդ, ապաքինվել՝   404.372-ը։