17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ լաբարատորիայում իրականացվող ախտահանիչ միջոցառումների պատճառով, նախորդ օրը ՀՀ ուղարկված փորձանմուշի հետազոտության արդյունքները դեռևս չեն ստացվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը։
Այս պահի դրությամբ, կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի վիճակը միջին ծանրության (Քարվաճառ) է, քանի որ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ ունի և հիվանդանոց է դիմել երկկողմանի թոքաբորբով, առաջին վարակվածի մոտ թոքաբորբ կա, որն առավելապես կապված է կորոնավիրուսին հատուկ զարգացմամբ, մյուս քաղաքացիների վիճակը բավարար է:
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ մեկուսացման և ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ: Այս պահի դրությամբ, քաղաքացիներից նմուշառումներ անելու նոր դեպքեր չկան: