01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ Զատկի տոնի առիթով: Այս մասին հաղորդում է Aliq.ge:
«Այսօր կաթոլիկ, հայկական և ավետարանական-լյութերական եկեղեցիները նշում են Զատիկը: Ուզում եմ շնորհավորել մեր երկրի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այսօր նշում են Զատիկը՝ վրաց կաթոլիկներին, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին և մեր հայ հայրենակիցներին, Վրաց ավետարանական- լյութերական եկեղեցուն և նրա հավատացյալներին: Մաղթում եմ ձեզ առողջություն և փրկություն: Վստահ եմ՝ միասնական ջանքերով կհաղթահարենք այս համընդհանուր փորձությունը»: