կարևոր
2627 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-12 10:22

Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի վարչական տարածքի հողատարածքներից մեկում հայտնաբերվել է ական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 11-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի վարչական տարածքի հողատարածքներից մեկում հայտնաբերվել է ական: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը «ТМ-62П» հակատանկային ուսումնական ական է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։

ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում վնասազերծել են ականը պայթեցման եղանակով: