կարևոր
2543 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-12 10:00

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Ford-ը. կա 6 վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Ford-ը. կա 6 վիրավոր

Ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Haise և Ford մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 6 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով Haise-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, խաչմերուկը կարգավորող լուսակիրին ու գովազդային վահանակին՝ կոտրելով դրանք:

  Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ Haise ավտոմեքենան հաշվառված է Թալինի հիվանդանոցի հաշվեկշռում և Թալինի հիվանդանոցից հիվանդ էին տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածների թվում են  շտապօգնության մեքենայի վարորդը, բժիշկը, հիվանդանոց տեղափոխվող հիվանդը, ևս 1 մարդ, իսկ մյուս վիրավորը Ford-ի վարորդն է:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: