01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Այսօր՝ ապրիլի 11-ին, ժամը 02:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունու ավտոշուկայի տարածքում ավտոմեքենաներ են այրվում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ այրվել ու ոչ շահագործելի են դարձել Kia Optima 9345 AV, Honda Step wagon մակնիշի, Mercedes մակնիշի առանց համարանիշի, Toyota Camry առանց համարանիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Չենք կարծում, որ սա պատահականություն է: Կամ միտումնավոր այրել են, կամ էլ՝ ավտոգողերը փորձել են մեքենաների վրայից ինչ-որ մասեր հանել, և կարճ միացման պատճառով հրդեհ է ծագել ու հանցագործը կամ հանցագործները իրենց սև գործը կիսատ թողնելով, դիմել են փախուստի»: