27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 10-ին, ամը 14:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ գյուղի գյուղապետ Ներսես Շադունցը ահազանգել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ գյուղի տներից մեկում տղամարդու կախված դի կա:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, նույն հասցեի բնակիչ, 11-ամյա աղջիկը տան նկուղում, ջեռուցման համակարգի համար նախատեսված խողովակից կախված վիճակում հայտնաբերել է պապիկի՝ 71-ամյա Սուլթան Մ.-ի դին:
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա՝ պարանոցի շրջանում, հայտնաբերվել է ճմլման ակոս:
Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակցել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: