28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ ապրիլի 11-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ազատ է արձակվել Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Արամ Պետրոսյանը:
Նրա նկատմամբ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 258 հոդվածի հատկանիշներով և նա, ով կասկածվում է ապրիլի 2-ին Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ ՀՀ պետական գույքի կառավաևման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն 30-ամյա Արման Աբրահամյանին ծեծի ենթարկելու մեջ, հայտնաբերվել էր Երևան քաղաքի ոստիկանոևթյան վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից: Դատարանը նրա ձերբակալությունն այսօր համարել էր ոչ իրավաչափ ու ազատ արձակել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 4-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ապրիլի 2-ին, ժամը 22:00-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձայնային ազդանշաններ տալով՝ հարկադրաբար կանգնեցրել է Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդին, որից հետո Mercedes-ի վարորդն իր ընկերների հետ անհիմն վիճաբանել են Nissan-ի վարորդի հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, այնուհետև դիտավորությամբ վնասել են Nissan-ի կողային հայելին և պատճառել վարորդին վնասվածքներ, որից հետո ճիվաղները Mercedes-ով հեռացել են:
Կայքի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդը Երևանի բնակիչ, 30-ամյա Արման Աբրահամյանն էր, ով աշխատում է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն: