կարևոր
1869 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-11 19:42

Ստեփանակերտում գործող 20 առևտրային օբյեկտներում արձանագրվել է 3 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն

Ստեփանակերտում գործող 20 առևտրային օբյեկտներում արձանագրվել է 3 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 11-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 3 ապրանքատեսակների միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ և 2 գնանկում: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է ալյուր «բաղրամյան» 1 կգ՝ 1 դրամ կամ 0.3%:

Միջին գնի անկում արձանագրվել է լոլիկ 1կգ` 67 դրամ կամ 6.3% և հավի ձու 1 հատ՝ 1 դրամ կամ 1.8% ապրանքատեսակների համար:

Գնաճ արձանագրած ապրանքային շուկայում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: