կարևոր
2228 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-11 19:30

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 5 ֆուտբոլիստ կհեռանա ակումբից

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 5 ֆուտբոլիստ կհեռանա ակումբից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հինգ ֆուտբոլիստ մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից:

Այս մասին գրում է ManchestEreveningNews-ը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը իր գլխավորած թիմի նոր ծրագրերում չի տեսնում Անդրեաս Պերեյրային, Ալեքսիս Սանչեսին, Ֆիլ Ջոնսին, Ջեսի Լինգարդին և Կրիս Սմոլինգին:

Ակումբը նպատակ ունի այս ֆուտբոլիստների վաճառքից ստացված եկամուտով առավել թարմ կազմ հավաքել:

Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցաշարային աղյուսակում 5-րդն է: