24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մադրիդի «Ռեալ»-ի կոլումբիացի հարձակվող Խամես Ռոդրիգեսի գործակալը բանակցում է երկու ակումբի հետ:
Այս մասին գրում է AS-ը: Ըստ պարբերականի, ֆուտբոլիստի գործակալը` Ժորժե Մենդեշը, արդեն իսկ սկսել է բանակցությունները երկու ակումբի` անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և իտալական «Յուվենտուս»-ի հետ:
Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները գրում էին, որ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմի կազմում չի տեսնում Ռոդրիգեսին, և ակումբը մտադիր է վաճառել կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերը: Ռոդրիգեսը «Ռեալ» տեղափոխվեց 2014 թվականին, սակայն 2017-2019 թվականներին վարձավճարով հանդես էր գալիս գերմանական «Բավարիա»-ում: