կարևոր
555 դիտում, 1 տարի առաջ --> 2020-04-11 17:52

Ռուսաստանում կկայանան Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումները

Ռուսաստանում կկայանան Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումները

Ռուսաստանում մայիսի 9-ին կկայանան Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ փոխանցելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը։

«Կասկած չպետք է լինի, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումներն անպայման կկայանան»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 հազար 917-ի։ Հիվանդությունից ապաքինվել է 795, մահացել` 94 մարդ։