կարևոր
2516 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-11 17:03

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ նախատիպային պատվաստանյութը փորձարկում են կապիկների վրա․ РИА Новости

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ նախատիպային պատվաստանյութը փորձարկում են կապիկների վրա․ РИА Новости

Ռուսաստանում գիտահետազոտական ինստիտուտի բժշկական պրիմատոլոգիայի՝ գիտության գծով փոխտնօրեն Ջինա Կարալ Օղլին հայտնել է, որ կորոնավիրուսի վարակի դեմ պատվաստանյութի նախնական տարբերակը փորձարկվում է, այսպես ասած, մարդկանց «լաբորատոր» կրկնօրինակների՝ կապիկների վրա: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Մասնագետի  խոսքով՝ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ որոշ փոփոխություններով հնարավոր կլինի դա մարդկանց վրա փորձել։

Կարալ Օղլին մանրամասնել է, որ «Վեկտոր» պետական գիտական կենտրոնից այդ տեսակի 20 կապիկ ստանալու դիմում է ներկայացվել։ Պրիմատները 21-օրյա կարանտինային ռեժիմում են մնացել, որի ընթացքում բժիշկները կանոնավոր կերպով ստուգումներ են իրականացրել և պարզվել է, բոլորն էլ առողջ են։

«Վեկտոր» կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինաթ Մաքսյութովի խոսքով՝ կենդանիների միջև շփումները լիովին բացառվում են, այդ նպատակով էլ նրանց կեցության համար հատուկ համակարգեր են ստեղծվել։ Յուրաքանչյուր խումբ պահվում է առանձին արկղում, որն ապահովված է օդը մաքրող առանձին համակարգով և արտածծող խողովակով։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 13 584 դեպք, որից 106-ը՝ մահվան ելքով։